<<Բազե>> խորագրով էկոկրթական արշավի շրջանակներում <<Գերմանիայի բնության պահպանության միություն>> հասարակական կազմակերպության աշխատակիցները հյուրընկալվեցին Գեղարդի միջնակարգ դպրոցում: Աշակերտները ստացան բազում նոր գիտելիքներ Հայաստանի գիշատիչ թռչունների, մասնավորապես` բազեների վերաբերյալ և անհամբերությամբ սպասում են թռչնադիտարկում — արշավին:
Բազե խորագրով էկոկրթական դաս
Լաբորատոր աշխատանք ֆիզիկա առարկայից
8-րդ դասարանում esource armedu.am էլեկտրոնային կայքում տեղադրված վիրտուալ լաբորատոր աշխատանքի օգնությամբ անցկացվեց լաբորատոր աշխատանք ֆիզիկա առարկայից <<Պինդ մարմնի տեսակարար ջերմունակության որոշումը>> թեմայով:
Հայկական ծագումով ֆրանսիական մշակույթի հայտնի դեմքեր
ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի անցկացման օրերին ընդառաջ Գեղարդի միջն. դպրոցի 5-8-րդ դասարանների աշակերտները պատրաստեցին <<Հայկական ծագումով ֆրանսիական մշակույթի հայտնի դեմքեր>> խորագիրը կրող պատի թերթ:
ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ, ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ
Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100- ամյա հոբելյանին նվիրված դպրոցում իրականացվելիք միջոցառումների ծրագրին համապատասխան Գեղարդի միջն. դպրոցի 6-12-րդ դասարանների աշակերտները պատրաստեցին <<Նվիրյալները>> և <<Մայիսյան հերոսամարտեր>> խորագրերը կրող պատի թերթեր:
ԲԱՑ ԴԱՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ` ԹՎԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Հետաքրքիր, բազմազան հատկություններ ունեն մեզ բոլորիս հայտնի բնական թվերը, այն թվերը, որոնք օգտագործվում են համրանքի համար: Սակայն դրանից բացի ունեն նաև արտասովոր հատկություններ` հատկանշական են բարեկամ թվերի զույգերը, որոնք, ըստ Պյութագորասի, մեկը մյուսի <<երկրորդ եսն է>>: Եվ ամենահետաքրքրականն այն է, որ բավական շատ նմանություններ կան բնական թվերի հատկությունների և մայրենի լեզվի բառերի միջև: Մաթեմատիկայի ուսուցչուհի Մ. Ռաֆայելյանը 5-6-րդ երկկազմ դասարանում անցկացրեց բաց դաս <<Թվերի աշխարհում>> խորագրով: Աշակերտները ակտիվ մասնակցեցին դասին և բացահայտեցին թվերի զարմանահրաշ հատկությունները:
ԴԱՍՂԵԿԱԿԱՆ ԺԱՄ` ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՄ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
5-6-րդ դասարանում դասղեկ Ամալյա Ալեքսանյանը անցկացրեց <<Քո իրավունքն իմ պարտականությունն է>> խորագիրը կրող դասղեկական ժամ: Նպատակն էր օգնել բացահայտել իրավունքների ևպարտականությունների փոխկապվածությունը: Յուրաքանչյուր խմբին մեկական <<իրավունք>> և երկուական <<պարտականություն>> քարտեր բաժանելուց հետո աշակերտները դասարանում շրջելով`գտան իրենց մոտ եղած <<իրավունքից>> բխող <<պարտականությունները>>, վերջում ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, քննարկեցին և սովորեցին, որ յուրաքանչյուր իրավունք բխում է պարտականությունը կատարելուց:
Բաց դաս նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին
Դպրոցը գրականության հիմքն է, գրանակությունը` դպրոցի բովանդակությունը:
3-4-րդ երկկոմպլեկտ դասարանում անցկացվեց բաց դաս նվիրված Հովհաննես Թումանյանին:
Հովհաննես Թումանյանը նոր ժամանակների հայոց սրբացված անհատն է, որի հանճարի ուժը երկրի և ժողովրդի ճակատագրին նվիրվածության, տիեզերական ընդգրկման, բնության և բանականության աստվածացման, անանձնականության, ստեղծագործական ժառանգության հավերժության, վիթխարիության, եզակիության մեջ է: Թումանյանի դավանանքը հավերժական արժեքներն ու ճշմարտություններն են: Ավելին՝ նա համազգային, համամարդկային երևույթ է. նրա հանճարի լույսն ու ահագնությունը, հայ գրականության և իրականության մեջ նրա շքեղ փայլատակումը, թողած խոր և անեղծանելի հետքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության աստվածային շնորհն են, արարչագործության և բարձր սխրանքների տանող ճանապարհների առհավատչյան: Գրողի ազգանպաստ գործունեությունն իր ողջ ներուժով դրսևորվեց XX դ. սկզբին, երբ իրադրության տերը ջարդի ու կոտորածի իրողություններն էին, երբ վտանգված էր հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Նշանակալից է մեծ հումանիստի դերը անդրկովկասյան ժողովուրդների միջև համերաշխություն և փոխըմբռնում սերմանելու ուղղությամբ: Նա պատրաստ էր իր բոլոր սրբությունները և հենց իրեն զոհաբերելու հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի: Համընդհանուր ճանաչում ունեցող Թումանյանի ժառանգությունն է ամենից խոր և հարազատորեն խտացնում հայ ժողովրդի հավաքական կերտվածքը, արարման ոգին ու նրա խռովքը:
Տեսադաս նվիրված հայ մեծանուն երգահան Կոմիտասին
Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը։ Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ։ Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա»վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա։ Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները։
ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱՆ
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենիի միջազգային օր։Այս կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի…
Опубликовано Գեղարդի միջնակարգ դպրոց 22 февраля 2018 г.
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենիի միջազգային օր։
Այս կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2005թ. փոփոխություն մտցվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենի լեզվի օր: Փետրվարի 21-ին Գեղարդի միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս նվիրված Մայրենիի միջազգային օրվան: